Արձանագրային որոշումներ

21-2

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել կամ նախապատրաստել իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ` սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմողներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենքով չսահմանված տեղեկանքների տրամադրման հնարավորությունը բացառելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` կատարել անհրաժեշտ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1993-Ա հրամանում, անհրաժեշտության դեպքում այլ գերատեսչությունների հետ նաև այլ իրավական ակտերում` բացառելով սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմողներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենքով չսահմանված տեղեկանքների տրամադրման հնարավորությունը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համապատասխան նախարարությունների և մարզապետարանների ենթակայության սոցիալական, կրթական, առողջապահական հաստատություններին հանձնարարել և առաջարկել Երևանի քաղաքապետին ` ձեռնպահ մնալ դիմողներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենքով չսահմանված, մասնավորապես, ուսումնական հաստատություններ դիմողների և աշխատանքի ընդունման բժշկական հետազոտության, սննդի և նրանց հավասարեցված աշխատողների պարբերական բժշկական զննության, ուսումնական (ուսումնարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ), մասնավոր հանրակրթական դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների մանկավարժների և դաստիարակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, լողավազանից օգտվելու վերաբերյալ, սանատոր-կուրորտային բուժման մեկնողների համար, սանատոր-կուրորտային բուժման ուղեգրի ստացման համար, երեխայի որդեգրման և խնամակալության համար բժշկական, մինչև 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ (այդ թվում՝ մարզադպրոց և սպորտային խմբակներ հաճախելու նպատակով), հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախադպրոցական հաստատություն կամ դպրոց (շրջապատի թերթիկ) ընդունվելու և այլ տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց:
 

2 Հունիսի 2011