Արձանագրային որոշումներ

20-1

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`
1) Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրի 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում և կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ըստ ոլորտների, ներկայացնել Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրի ֆինանսավորման հայտը` միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորությունը քննարկելու համար:

Հավելված

Հավելված

23 Մայիսի 2013

Արխիվ

2024

2023