Արձանագրային որոշումներ

15-24

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԾՐԱԳՐԵՐ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի նիստում հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության հայեցակարգին համապատասխան`
1. Հավանություն տալ հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը` ներառելով կրթական (ուսումնական) գործընթացին նպաստող ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջների, ներդրումների փուլայնության, մոնիթորինգի և գնահատման, ներդրումների կատարման հաշվետվության, նվիրաբերության պայմանի վերահսկման, ինչպես նաև պայմանը խախտելու դեպքում՝ նվիրաբերության վերացման վերաբերյալ դրույթներ:

 Հավելված

18 Ապրիլի 2013