Արձանագրային որոշումներ

15-29

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՆՎԵՆ ՑԻԱՅԻ ՔԱՌԱՄՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերի՝
1. Հավանություն տալ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության քառամյա պարբերական զեկույցին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել ազգային զեկույցն օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին՝ զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի քառամյա պարբերական զեկույցի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

Հավելված

18 Ապրիլի 2013