15-14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013 2017 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2013 2017 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված ծրագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսեր պահանջող միջոցառումների ֆինանսավորման հարցը քննարկել ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման շրջանակներում:
18 Ապրիլի 2013