Արձանագրային որոշումներ

2-7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ N 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրության 7-րդ կետով հավանության արժանացած «Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 4-րդ, 5-րդ, 11-րդ և 13-րդ կետերի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով.
2) 8-րդ կետի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով.
3) 10-րդ կետի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն» բառերով.
4) 20-րդ և 21-րդ կետերի «Պատասխանատու կատարողները» սյունակը «նախարարություն» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով:
 

16 Հունվարի 2013