4-9
ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հավանություն տալ ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
31 Հունվարի 2013