3-13
ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագծով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթուղագծի շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի արդյունքները, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի կառուցման ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
27 Հունվարի 2011