Արձանագրային որոշումներ

47-40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 39 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 49 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 39 արձանագրության «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի և հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի օրինակելի ձևերին հավանություն տալու մասին» N 49 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերից առաջ լրացնել «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի նախագծին` համաձայն N 4 հավելվածի:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, համաձայնագրերով կարգավորվող հարաբերությունների առանձնահատկություններից ելնելով, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման ընթացքում առաջացած նոր իրավահարաբերություններն արդյունավետ կարգավորելու նպատակով, պայմանագրերի, համաձայնագրերի օրինակելի ձևերի էական պայմանների պահպանմամբ, կարող են կնքվել այլ պայմաններով պայմանագրեր, համաձայնագրեր:».
4) որոշումը լրացնել նոր` NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
 

Հավելված

22 Նոյեմբերի 2012