50-15
50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`
1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2011 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) քննարկել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից 2011 թվականին իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված և ամփոփ հաշվետվությամբ արձանագրված խախտումների առաջացման պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ փաստաթղթերով չհիմնավորված, անարդյունավետ և ոչ նպատակային, նախահաշվից ավելի կատարված ծախսերի կրճատման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերի խախտումներ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ թույլ չտալու համար.
2) ապահովել ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների փաստերի առնչությամբ անհրաժեշտ վերաձևակերպումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարումը.
3) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների հետևանքով ընկերություններին և պետությանը պատճառված վնասների վերականգնման համար:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունները բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումներին վերապահելու կամ այդ մարմինների որոշմամբ մասնավոր ընկերություններին պատվիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն ու 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 732-Ն որոշման ընդունմամբ 2013 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը:
13 Դեկտեմբերի 2012