36-42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ՍԿՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական այլ մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2012 թվականի սեպտեմբերի 10-ից անցկացնել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա` համաձայն N 3 հավելվածի I մասում նշված, Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.
2) անհրաժեշտության դեպքում ապահովել նաև սույն արձանագրային որոշման N 3 հավելվածում չնշված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը:
18 Սեպտեմբերի 2012