Արձանագրային որոշումներ

4-10

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`
1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2009 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) քննարկել եզրակացությունների և հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում հսկող մարմնի կողմից արձանագրված թերությունները և այսուհետև ապահովել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից տեղեկատվություն ներկայացնելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի N 598-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի պահանջներին համապատասխան.
2) քննարկել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից 2009 թվականին իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված և ամփոփ հաշվետվությամբ արձանագրված խախտումների առաջացման պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ փաստաթղթերով չհիմնավորված, անարդյունավետ և ոչ նպատակային, նախահաշվից ավելի կատարված ծախսերի կրճատման, նախատեսված նորմերի խախտումներ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ թույլ չտալու համար, և արդյունքների մասին տեղեկատվությունը եռամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) եռամսյա ժամկետում ապահովել ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների փաստերի առնչությամբ անհրաժեշտ վերաձևակերպումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարումը.
4) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ամփոփ հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական խախտումների հետևանքով ընկերություններին և պետությանը պատճառված վնասների վերականգնման համար.
5) հիմք ընդունելով ամփոփ հաշվետվությամբ ներկայացված՝ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության ուսումնասիրման արդյունքները` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշումների կատարումը լիարժեք չապահոված`
ա. վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
բ. լիազորված մարմինների աշխատակազմերից և ընկերությունների աշխատողներից նշանակված վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` միջոցներ ձեռնարկել սահմանված կարգով մրցույթների անցկացման կամ նշանակումների կատարման միջոցով ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացն ավարտելու համար և ապահովել այդ ընկերություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի պահանջների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19֊ի N 1187-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի «զ» ենթակետի, 49֊րդ և 50֊րդ կետերի, 52֊րդ կետի «ա» ենթակետի պահանջները՝ միջոցներ ձեռնարկել «Մարտունու ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանների լիարժեք ապահովման համար:

Հավելված

3 Փետրվարի 2011