Արձանագրային որոշումներ

31-14

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
 

Հավելված

2 Օգոստոսի 2012