Արձանագրային որոշումներ

29-7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազմավարությանը ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազմավարությունից բխող առաջնահերթ ու միջնաժամկետ միջոցառումներին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական, գիտական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ռազմավարությունից բխող միջոցառումների կատարման, ինչպես նաև կոնվենցիայի իրագործման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում՝
1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը, քննարկել հանձնաժողովի նիստում և ներառել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցներում.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

Հավելված1

Հավելված2

19 Հուլիսի 2012

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր