Արձանագրային որոշումներ

27-9

ՄԻՆՉԵՎ 58.3 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ հավանության արժանացած ծրագրի 1.3-րդ կետի`
1. Հաստատել մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Ժամանակացույցով սահմանված պատասխանատու մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
3. Առաջարկել Հաշվապահական կենտրոնին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակին մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հավելված

4 Հուլիսի 2012