Արձանագրային որոշումներ

22-9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության 23-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2.8-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Աշխատանքային խումբ>> բառերը փոխարինել <<ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>> բառերով.
2) 2.9-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Աշխատանքային խումբ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն>> բառերը փոխարինել <<ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն>> բառերով.
3) 4.3-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել <<ՀՀ առողջապահության նախարարություն>> բառերով.
4) 5.4-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել <<ՀՀ առողջապահության նախարարություն>> բառերով:


 

7 Հունիսի 2012