21-9
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 973-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով`
1. Հավանություն տալ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և առաջարկել Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարին` մեկ տարվա ընթացքում Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծում համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 39-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում:
31 Մայիսի 2012