Արձանագրային որոշումներ

16-7

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ՝
1) արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցին` համաձայն N 1 հավելվածի.
2) թափոնների խմբերի և դրանց վնասազերծման ու թաղման մեթոդների անվանացանկին` համաձայն N 2 հավելվածի.
3) աղբավայրեր առանց սահմանափակումների ընդունվող` որպես մեկուսիչ նյութ օգտագործվող վտանգավորության IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 3 հավելվածի.
4) աղբավայրեր սահմանափակ քանակներով ընդունվող և համատեղ պահեստավորվող վտանգավորության III և IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 4 հավելվածի.
5) աղբավայրեր սահմանափակ քանակներով ընդունվող և հատուկ պայմանների պահպանմամբ պահեստավորվող վտանգավորության III և IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 5 հավելվածի:

Հավելված

26 Ապրիլի 2012