16-36
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 7 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ` 2012 ԹՎԱ ԿԱՆԻ ԱՊՐԻԼ, ՄԱՅԻՍ ԵՎ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն, որ`
1. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2012 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-314-Ն օրենքում (այսուհետ` օրենք) 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն: Մասնավորապես, օրենքի`
1) 5-րդ հոդվածով լրացված` N 8 հավելվածի 16-րդ կետի համաձայն, արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը.
2) 6-րդ հոդվածի համաձայն`
ա. օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից, ինչը նշանակում է, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրային վճարը վճարվել չի կարող,
բ. օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, օրենքով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին են ներկայացնում հայտարարություն` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին, սակայն անցումային դրույթներով 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճարների վճարման ժամկետ չի սահմանվում:
2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս եռամսյա ժամանակահատվածի համար կարող է վճարվել մինչև 2012 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
26 Ապրիլի 2012