Արձանագրային որոշումներ

14-34

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնմանը և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացմանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման հետ կապված միջոցառումների համար, Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական բյուջեներով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման հետ կապված աշխատանքների համակարգման նպատակով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:


 

12 Ապրիլի 2012