Արձանագրային որոշումներ

15-40

2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
 

Հավելված

Հավելված_

19 Ապրիլի 2012