Արձանագրային որոշումներ

11-4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱՆՁԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՆՍԱԹՈ ՇԱԿ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱ ԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերի վերաբերյալ` համաձայն հավելվածի:
2. Կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարներին` 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ մնալ ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:

Հավելված

22 Մարտի 2012

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր