Արձանագրային որոշումներ

12-18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 15 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի նիստի N 44 արձանագրության «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Օրենսդրական փոփոխություններ» բաժնի 1.1-ին, 1.2-րդ և 1.4-րդ կետերի 3-րդ սյունակում «30/12/2011» թվերը փոխարինել «30/12/2012» թվերով.
2) «Ֆինանսական կառավարումը և հսկողությունը զարգացնելու միջոցառումներ» բաժնի 3.1-3.8-րդ կետերի 3-րդ սյունակում «01/07/2011-01/07/2012» թվերը փոխարինել «30/12/2012» թվերով, իսկ 3.9-րդ կետի 3-րդ սյունակում «01/07/2012-01/01/2013» թվերը` «30/12/2013» թվերով:

 

29 Մարտի 2012