12-9
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը`
1. Հավանություն տալ Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` լիազոր մարմնի ղեկավար) և առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ստեղծել Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ)` աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:
3. Աշխատանքային խմբի կողմից լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացվող սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները պետք է կազմված լինեն միասնական համակարգչային ծրագրով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
29 Մարտի 2012