10-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 22 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին և այդ ընտրության (նշանակման) հիման վրա բուժաշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 22 արձանագրային որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգը տարածվում է բժշկական հաստատության բժիշկ-մասնագետների և միջին բուժանձնակազմի (բուժքույր, մանկաբարձ, ֆելդշեր, ատամնատեխնիկ) (այսուհետ` բուժաշխատող) ընտրության կարգի նկատմամբ՝ բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի:»:
15 Մարտի 2012