Արձանագրային որոշումներ

8-7

ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2012 – 2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2011 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-275-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝
1. Հավանություն տալ արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ազգային ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը, իսկ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Հավելված

1 Մարտի 2012