Արձանագրային որոշումներ

9-15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 25 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրության 45-րդ կետով հավանություն ստացած <<Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին>> որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում <<2-րդ եռամսյակ>> բառերը փոխարինել <<3-րդ եռամսյակ>> բառերով.
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետում <<1-ին եռամսյակ>> բառերը փոխարինել <<3-րդ եռամսյակ>> բառերով.
4) 9-րդ կետում <<2011>> թվականը փոխարինել <<2012>> թվականով:

 

7 Մարտի 2012