8-9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 2 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասա-նիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշման N 2 հավելվածում՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրում, կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ռազմավարական ուղղություն 1.» բաժնի ռազմավարություն 2-ի 3-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «2011 թվական» բառերը փոխարինել «2012 թվական» բառերով.
2) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ կետի «Միջոցառում» սյունակում նշված միջոցառումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջության ոլորտի պետական Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգի մշակում, զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազայի ստեղծում` համապատասխան գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման»:
1 Մարտի 2012