Արձանագրային որոշումներ

23-17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշման 24-րդ կետի N 2 հավելվածի Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրի`
1) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «1. Բիզնես գործընթացների վերաձևակերպում և ՊՖԿՀ բոլոր հանգույցների գործունեության ներդաշնակեցում» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա) ՊՖԿ գործընթացների վերանայում և արդիականացում
1. ՊՖԿ բարեփոխումների համակարգման և մոնիթորինգի համար անհրաժեշտ ներուժի ձևավորում և պատասխանատուների հստակ սահմանում (ՊՖԿՀԲ քարտուղարությունը, աշխատանքային խումբ և այլն)
Անհրաժեշտ ներուժը ձևավորված է 2010 թ. դեկտեմբեր Անհրաժեշտ չէ ՉԿԱ
2. Գործընթացների վերանայման և արդիականացման մեթոդաբանության մշակում Մեթոդաբա
նությունը հաստատված է 2014 թ. դեկտեմբեր Ֆինանսավոր
ման չափը և աղբյուրը պետք է հստակեցվեն: Կորոշվի դոնոր կազմակեր
պությունների (երկրների) հետ քննարկումների արդյունքում, նաև ԵՀ-ի Թվինինգ ծրագիր և այլ դոնորներ ԽԾ


3. Համակարգերի և բիզնես գործընթացների գնահատում Գնահատման մասին հաշվետվությունը բաժանված է 2014 թ. դեկտեմբեր
4. Կառավարչական հաշվետվողականության սկզբունքի վրա հիմնված ՊՖԿ-ին առնչվող բիզնես գործընթացների մանրամասն նկարագրություն ՊՖԿ գործընթացների արդիականացման մասին հաշվետվությունը բաժանված է 2014 թ. դեկտեմբեր
5. Իրավական ակտերի մշակում Իրավական ակտերը մշակված են 2014 թ. դեկտեմբեր

2) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «2. ԿՖԿՏՀ ՆԵՐԴՐՈՒՄ» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «բ» կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «Ժամկետներ» սյունակում «2011 թ. մարտ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբեր» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված 2-5-րդ նախաձեռնությունները կիրականացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

 

17 Հունիսի 2011