4-39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Որդեգրելով սոցիալական աջակցության քաղաքականության նոր ուղղվածությունը` համաձայն որի զուտ դրամական օժանդակությունից տեղաշարժ է կատարվում դեպի բովանդակային (կրթական, առողջապահական, բնակարանային և այլն) սոցիալական ծրագրերի իրականացումն ու սոցիալական փաթեթների տրամադրումը տարբեր շահառու խմբերին`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների անդամների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևին ` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների կրթական ծրագրերում ընդգրկված 16-18 տարեկան երեխաների մասին տեղեկանքի ձևին` համաձայն N 4 հավելվածի:
2 Փետրվարի 2012