Արձանագրային որոշումներ

4-40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Առաջնորդվելով մարդկային զարգացման համընդհանուր ուսմունքով` համաձայն որի բարձր կրթության մակարդակն ու մասնագիտական որակավորումը հանդիսանում են բարեկեցության կարևորագույն գրավականները, ինչպես նաև հիմք ընդունելով կամավորականության և հասարակության սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառման միջազգային փորձը երիտասարդների համար կրթության ծրագրերի իրականացման բնագավառում`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի իրականացման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևին` համաձայն N 3 հավելվածի.
4) զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների մասին տեղեկանքի ձևին` համաձայն N 4 հավելվածի:
 

Հավելված

2 Փետրվարի 2012