Արձանագրային որոշումներ

5-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՆԻՍՏԻ N 28 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 26 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի նիստի «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 28 արձանագրության N 26 արձանագրային որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2.4.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.4.7. Սույն պայմանագրի 1.2.1-ին կետով նախատեսված համակարգի ներդրումն իրականացնել և համակարգը շահագործման հանձնել պայմանագրի կնքումից հետո 240 օրվա ընթացքում` բացառությամբ էլանձնագրերի, որոնց առաջին խմբաքանակը` 50000 օրինակ թվաքանակով, կմատակարարվի պայմանագրի կնքումից հետո 260 օրվա ընթացքում:».
2) 7.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.11. Սույն պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրատուի անունից տեխնիկական մասով իրականացվում են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, իսկ ֆինանսական և գույքային մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:»:
2. Պայմանագրին կից ներկայացված կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի տեխնիկական առաջադրանքի (այսուհետ՝ տեխնիկական առաջադրանք)՝
1) 12.1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն պատասխանատու է նախագծի տեխնիկական կառավարման և իրականացման համար:».
2) 12.1-ին կետի երրորդ նախադասությունը հանել.
3) տեխնիկական առաջադրանքում «ԷԿԵՆԳ» ԲԲԸ» բառերը փոխարինել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ» բառերով.
4) տեխնիկական առաջադրանքի 14.3-րդ կետի «Բ. Սահմանումներ և հապավումներ» ենթակետում «ԲԲԸ» բառը փոխարինել «ՓԲԸ» բառով, իսկ «Բաց բաժնետիրական ընկերություն» բառերը` «Փակ բաժնետիրական ընկերություն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը`
1) լեհական ՊՎՊՎ ընկերության հետ համատեղ սույն արձանագրային որոշմամբ սահմանված փոփոխությունները ներառել ԱՇՁԲ-10/53 պայմանագրում և կից հավելվածներում.
2) լեհական ՊՎՊՎ ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշմամբ ընդունված փոփոխությունները` ևս ներառել ԱՇՁԲ-10/53 պայմանագրում և կից հավելվածներում:

 

9 Փետրվարի 2012