Արձանագրային որոշումներ

23-8

. ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`
1) ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի.
3) ընդդեմ գենդերային բռնության 2011 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` ռազմավարական խնդիրներից բխող` ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրա-պետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած` ռազմավարական ծրագրից բխող` ընդդեմ գենդերային բռնության ամենամյա/տարեկան ծրագիրը, իսկ մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը` դրա կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ամենամյա ծրագրերը և տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հավելված
 

17 Հունիսի 2011