Արձանագրային որոշումներ

2-18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 38 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշման 18-րդ կետով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի «9. Միջոցառումների իրականացման ժամանակացույց» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում» միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «Ա. 2011-2012 թթ.» բառերը փոխարինել «Ա. 2012-2013 թթ.» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետի «Իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման և սեփականատերերի իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվածության ապահովում» միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2011 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2012 թ. հուլիս» բառերով:

 

19 Հունվարի 2012

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր