Արձանագրային որոշումներ

2-5

ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ <<ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան՝
1. Հաստատել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից <<Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին>> և <<Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ>> կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցները` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից <<Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին>> և <<Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ>> կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների թարգմանությունը:

Հավելված

19 Հունվարի 2012