Արձանագրային որոշումներ

50-22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 38 արձանագրային որոշման հավելվածի 2.1.1-ին կետի «Միջոցառման վայր/մշակութային կազմակերպություն» սյունակում «ք. Դիլիջան» բառը փոխարինել «ք. Իջևան» բառով, իսկ «Կատարման ժամկետ» սյունակում «2012 թ. 1-ին եռամսյակ» բառերը` «2013 թ. 4-րդ եռամսյակ» բառերով:
 

22 Դեկտեմբերի 2011