51-67
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բժշկական ապահովագրության ծառայության ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` կազմակերպել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող միասնական փաթեթի ու լրացուցիչ առաջարկվող փաթեթների ստացումը և բոլոր շահագրգիռ մարմիններ դրանց առաքումը` մինչև 2012 թվականի փետրվարի 1-ը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին տրամադրել տեղեկատվություն ապահովագրական փաթեթի բեռնվածության մասին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովագրական փաթեթի բեռնվածությունը 85 տոկոսը գերազանցելու դեպքում դրա մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 20-ը հստակեցնել իրենց համակարգերում սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակները՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված թվերի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սոցիալական փաթեթի բժշկական ապահովագրության բազային փաթեթի մեջ մտնող դեղերի ու բժշկական ծառայությունների գների մոնիթորինգ և կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:
29 Դեկտեմբերի 2011