50-55
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընդունել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ապահովել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնման առարկաների անվանումների ամփոփ տեղեկատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 14-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին և օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 14-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` մինչև 2012 թվականի փետրվարի 1-ը՝ սույն արձանագրային որոշման 1-ին կետով ընդունված որոշման նախագծի լրամշակված տարբերակը` ներառյալ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար (բացառությամբ արտասահմանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) 2012 թվականին իրականացվող գնումների անվանացանկին վերաբերող հավելվածը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
22 Դեկտեմբերի 2011