22-24
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան`
1. Հավանություն տալ Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած` ուրվագծով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ և քննարկումների արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հավելված
10 Հունիսի 2011