Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք մի շարք պետական մարմինների կողմից ծանուցման ենթակա գործունեության իրավունքը հաշվառելու, վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին ինչպես նաև արդեն իսկ ներկայացրած դիմումներին ի լրում փաստաթղթեր ներկայացնելու համար հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով:
- Գյուղատնտեսության բնագավառ
- Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն
- Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք
- Անանսնաբուժասանիտարական փորձաքննություն
- Գործունեության այլ բնագավառներ
- Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրերին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն
- Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն
- Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
- Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն
- Գարեջրի արտադրություն
- Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն
- Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում
- Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում
- Անվտանգության բնագավառ
- Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր