Հարգելի՛ լիցենզավորված անձ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք մի շարք պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաշվետվությունը ներկայացնելու համար անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո Ձեզ կտրամադրվի 12-նիշանոց ծածկագիր, որն անհրաժեշտ է պահպանել, քանի որ այն հարկավոր է Ձեզ հաշվետվության ընթացքին հետևելու կամ ի լրումն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Հաշվետվության ներկայացման ընթացակարգին առավել մանրամասն Դուք կարող եք տեղեկանալ` ծանոթանալով ստորև ներկայացված Լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների` էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգին::
- Առողջապահության բնագավառ
- Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեություն
- Կրթության բնագավառ
- Բակալավրի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
- Բակալավրի մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
- Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
- Մագիստրոսի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
- Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
- Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի
- Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում
- Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
- Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
- Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում
- Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ
- Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում
- Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
- Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
- Խաղատների կազմակերպում
- Վիճակախաղերի կազմակերպում
- Տրանսպորտի բնագավառ
- Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում
- Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն
- Քաղաքաշինության բնագավառ
- Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
- Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
- Գործունեության այլ բնագավառներ
- Աուդիտորական ծառայությունների իրականացում