23 Նոյեմբերի 2007, 1389 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ յոթերորդ պարբերությամբ.
«Հայաuտանի Հանրապետությունում բնակվող Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացիների այլ պետության քաղաքացիությունը հավաuտող փաuտաթղթի տվյալները (տեuակը, համարը, տալու ամuաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը, ծննդավայրը, uեռը, ինչպեu նաև բնակության վայրի (կացարանի) հաuցեն».
2) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.
«Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu բնակվող Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացիների Հայաստանի Հանրապետության և այլ պետության քաղաքացիությունը հավաuտող փաuտաթղթի տվյալները (տեuակը, համարը, տալու ամuաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը, ծննդավայրը, uեռը.».
3) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի վեցերորդ պարբերությունում «երկրորդ և երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ և չորրորդ» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին՝ Հայաuտանի Հանրապետությունում բնակություն հաuտատելուց հետո 15-oրյա ժամկետում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: