Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2007, 1385 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետում նշված հարկ վճարողների համար 2008 և 2009 ֆինանսական տարիների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն կարգի կիրառման առանձնահատկությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: