Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 1288 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 827 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1491-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 41443 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գործ 555» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սարդար Սերոժի Ադամյանին (անձնագիր` AC 0438333, տրված` 012-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):

1.2. Սահմանել «Գործ 555» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 28512 հազ. դրամ:

1.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 7128 հազ. դրամ:

1.4. «Գործ 555» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 5803 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 75 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 231 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1268 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1393 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 2836 հազ. դրամ:

1.5. «Գործ 555» փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 91,7 հազ. դրամ, որոնք գնահատման պահի դրությամբ արտացոլված չեն ընկերության հաշվեկշռում:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում կատարել 12 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 20 աշխատատեղ`

1-ին տարում` 7 մլն դրամի չափով ներդրում և 10 աշխատատեղ,

2-րդ տարում` 5 մլն դրամի չափով ներդրում և 10 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները։

1.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 38763 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետ` գնորդ) (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

2.2. Համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` սահմանել «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 32540 հազ. դրամ, որը համապատասխանում է 32540 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 32540 հազ. դրամ:

2.4. Սահմանել «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 20549 հազ. դրամ:

2.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 5137 հազ. դրամ:

2.6. «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 6223 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքեր` 12 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1300 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3310 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1601 հազ. դրամ:

2.7. «Խճաքարի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.9. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները։

2.10. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 5036 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)` վերակազմակերպելով «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2138 հազ. դրամ, որը համապատասխանում է 2138 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2138 հազ. դրամ:

3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1069 հազ. դրամ:

3.5. «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2898 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 108 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 897 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 67 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 1826 հազ. դրամ:

3.6. «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 22062 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

4.2. Սահմանել «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 11348 հազ. դրամ, որը համապատասխանում է 11348 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 9078 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4539 հազ. դրամ:

4.5. «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 10515 հազ. դրամ, այդ թվում`

ստացված ընթացիկ կանխավճարներ` 4600 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2357 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3419 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 139 հազ. դրամ:

4.6. «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 5,0 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում՝

1-ին տարում` 1.0 մլն դրամ,

2-րդ տարում` 2.0 մլն դրամ,

3-րդ տարում` 2.0 մլն դրամ.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Թույլատրել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված 1.8 հեկտար հողատարածքները։

4.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 92413 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոնտակտ-մամուլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

5.2. Սահմանել «Կոնտակտ-մամուլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 23085 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 5772 հազ. դրամ:

5.4. «Կոնտակտ-մամուլ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 69328 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 41579 հազ. դրամ,

ստացված կանխիկ կանխավճարներ` 6755 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 804 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4464 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 3848 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 6358 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 5520 հազ. դրամ:

5.5. «Կոնտակտ-մամուլ» փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 5449,2 հազ. դրամ, որոնք գնահատման պահի դրությամբ արտացոլված չեն ընկերության հաշվեկշռում:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 30,0 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 25 աշխատատեղ`

1-ին տարում` 2004 թվականին` 7,0 մլն դրամի չափով ներդրում և 6 աշխատատեղ,

2-րդ տարում` 2005 թվականին` 10,0 մլն դրամի չափով ներդրում և 8 աշխատատեղ,

3-րդ տարում` 2006 թվականին` 13,0 մլն դրամի չափով ներդրում և 11 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները։

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 29580 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 22082 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Տաշիրի տարածքային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 10060 հազ. դրամ, որը համապատասխանում է 1006 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 5000 դրամ:

6.4. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Տաշիրի տարածքային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 440 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 263 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքեր` 159 հազ. դրամ,

ընթացիկ պահուստներ` 18 հազ. դրամ:

6.5. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Տաշիրի տարածքային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:

6.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 10569 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 10389 հազ. դրամ:

7.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 2598 հազ. դրամ:

7.4. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 180 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 6 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 120 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 54 հազ. դրամ:

7.5. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 63710 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

(«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1206-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող` 54591 հազ. դրամ գնահատված արժեքով լաբորատորիայի մասնաշենքը` հարակից շինություններով, և սեփականության իրավունքով օտարվել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքին` որպես բնակարանային ֆոնդ օգտագործելու պայմանով):

8.2. Սահմանել «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 27561 հազ. դրամ, որը համապատասխանում է 27561 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 27561 հազ. դրամ:

8.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 6890 հազ. դրամ:

8.5. «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 36149 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 665 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարներ` 5541 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2740 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 18257 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3773 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 620 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 4553 հազ. դրամ:

8.6. «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է`

երեք տարվա ընթացքում կատարել 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

1-ին տարում` 34 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

2-րդ տարում` 33 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

3-րդ տարում` 33 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

պահպանել ինստիտուտի զարգացման ուղղությունը և տարեկան ավելացնել 5 նոր աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.8. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները։

8.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 12-ի N 500 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 827 որոշման 8.1 - 8.7-րդ կետերը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Անավարտ շինարարության օբյեկտ մասնավորեցնելու մասին» N 1491-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կապան-Քաջարան մայրուղու 12-րդ կիլոմետրի վրա գտնվող` 240245 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 194742 հազ. դրամ գնահատված արժեքով «Ողջի-1» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կապան-Էնեղջի» փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխան չափով նվազեցնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի չափը»։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: