23 Նոյեմբերի 2007, 1356 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2008 թվականի հունվարի 3-ի և 4-ի աշխատանքային հինգշաբթի և ուրբաթ օրերը համապատասխանաբար տեղափոխել 2007 թվականի դեկտեմբերի 29-ը` շաբաթ և 2008 թվականի հունվարի 12-ը` շաբաթ օրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: