Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2007, 1351 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաuտանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրություն կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաuտատելու մաuին» N 1656-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաuտատել`

1) «Հայաuտանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաuտանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաuտանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Հայաuտանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաuտատված կարգերով` լիազորված մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո: