15 Նոյեմբերի 2007, 1349 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 110-րդ կետը.
2) որոշման N 1 հավելվածի 163-րդ կետի 3-րդ սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով, իսկ 4-րդ սյունակում «2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը` «2007 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
3) որոշման N 2 հավելվածի 46-րդ կետի 1-ին սյունակում «ՀՀ կառավարու-թյանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը
փոխարինել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: