Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2007, 1331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի N 443-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաղորդում` տվյալ կիսամյակում uույն որոշման N 2 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մաuին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: