Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2007, 1325 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի

N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի N 1008 - Ն որոշման

                    Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ - ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր  խորհրդական

Վ. Սողոմոնյան - «Ֆերմերների ազգային միավորում» հասարակական  կազմակերպության ներկայացուցիչ  (համաձայնությամբ)

Կ. Նազարյան - «Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Ոսկանյան - «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հ. Ջավադյան - Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ներկայացուցիչ  (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: