18 Նոյեմբերի 2007, 1323 - Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 1497-Ն որոշումը, ինչպես նաև հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանuների և էկոնոմիկայի նախարար
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ առևտրի և տնտեuական զարգացման նախարար
Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի oգնական (համաձայնությամբ)
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Ա. Խրիմյան - «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բախտամյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Գ. Տոռոզյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի քարտուղար) 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։